Լրահոս

13.08.2022 10:55


Երևանում հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված Kia-ն ու Niva-ն

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված Kia-ն ու Niva-ն

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի 54 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվել է շենքի բակում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ հրդեհի հետևանքով էլ ջերմահարվել են մոտակայքում կայանված Kia և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաների լուսարձակները։

Թե ինչն էլ եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը