Աշխարհ

15.08.2022 12:38


Փորձը ցույց է տվել, որ դիմադրության ճանապարհը հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է. Իրանի նախագահ

Փորձը ցույց է տվել, որ դիմադրության ճանապարհը հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին կառավարության նիստում անդրադարձել է իրանական օրացույցով դիմադրության օրվան, գրում է IRNA գործակալությունը:

Այս համատեքստում Իրանի նախագահն ասել է. «Փորձը մեզ ցույց է տվել, որ որքան շատ մարդիկ ամբողջ աշխարհում ընտրեն դիմադրության և տոկունության ուղին, այնքան ավելի են հասնում հաղթանակների և ձեռք են բերում իրենց արժանապատվությունն ու անկախությունը»։

Նա հավելել է, որ դիմադրության ճանապարհը իսլամական աշխարհի հարցերում հաղթանակի հասնելու միակ և արդյունավետ միջոցն է, հատկապես Պաղեստինի հարցում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը