Աշխարհ

18.08.2022 20:25


Հնարավոր է կարողանան Մեսսիին հետ վերադարձնել «Բարսելոնա»

Հնարավոր է կարողանան Մեսսիին հետ վերադարձնել «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնա» ակումբը հնարավոր է կարողանա հետ վերադարձնել Լիոնել Մեսսիին ակումբի կազմ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Նշվում է, որ հարաբերությունները 35-ամյա մարզիկի և ակումբի միջև նկատելիորեն բարելավվել են։

Մեսսիի՝ «Բարսա» վերադարձով հատկապես հետաքրքրված է կատալոնական ակումբի ներկայիս մարզիչ Խավի Էրնանդեսը։

Հիշեցնենք, որ Մեսսին «ՊՍԺ» էր տեղափոխվել անցյալ տարի օգոստոսին՝ ազատ գործակալի իրավունքներով։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ հաշվարկված է մինչև 2023 թ։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը