Քաղաքական

22.08.2022 14:27


Ցավակցելու համար Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Ցավակցելու համար Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել էր Ռուբինյանը Twitter-ում։

Արձագանքելով Ռուբինյանի հայտնած ցավակցությանը՝ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել. «Շնորհակալություն Ձեր անկեղծ և շատ գնահատելի ցավակցական խոսքերի համար, հարգելի՛ պարոն փոխխոսնակ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2 խոշոր ավտովթարների հետևանքով զոհվել է 3 տասնյակից ավելի քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը