Քաղաքական

28.08.2022 08:39


ԱԺ-ից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ

ԱԺ-ից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ

Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել, որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից, ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:

Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը՝ մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով), երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:

Այս խորագրի վերջին նյութերը