Քաղաքական

08.09.2022 19:46


Աննայի օդանավակայանում մնալը շատ մեծ պրոբլեմ է իրենց համար, առաջին զանգերն են. Քոչարյան (տեսանյութ)

Աննայի օդանավակայանում մնալը շատ մեծ պրոբլեմ է իրենց համար, առաջին զանգերն են. Քոչարյան (տեսանյութ)

Լեհաստանում չէին կարող չիմանալ, որ իրենց օդանավակայանում է գտնվում Հայաստանի առաջին տիկինը և չէին կարող գեյթն ուղղակի փակել նրա առաջ։ Նման տեսակետ է հայտնում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ շեշտելով, որ արժանահավատ չի համարում Վարչապետի տիկնոջ խոսքերը, թե՝ «կյանքս չէի պատմելու այստեղ»։

«Ես կարծում եմ, նա հենց այնպես չէր մնացել, ավելին՝ ես համոզված եմ, որ կյանքը պատմել է։ Եթե անգամ պատմած էլ չլիներ, Լեհաստանում չէին կարող չիմանալ, որ իրենց զոնայում գտնվում է Հայաստանի առաջին լեդին։ Սա, ես կարծում եմ, առաջին զանգերն են գեոքաղաքական կենտրոններից։ Եվ իրենց փիառ թիմն ասել է՝ առաջինը դու գրի՝ որպես վակցինացիա։ Սա փիառ տեսանյունից ճիշտ է»,-նշեց Քոչարյանը։

Աղբյուրը` pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը