Քաղաքական

13.09.2022 02:27


Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է

Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է

Արցախի շփման գծի ողջ երկայնքով ժամը 01:50-ի դրությամբ իրավիճակը հարաբերական կայուն է։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է»,-նշել են շտաբից: Շտաբից հանրապետության բնակչությանը կոչ են անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ ՊՆ-ից ստացված վերջին տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

Այս խորագրի վերջին նյութերը