Լրահոս

13.09.2011 10:03


Իրաքում 22 շիա ուխտավոր է սպանվել

Իրաքում 22 շիա ուխտավոր է սպանվել

Իրաքի արևմտյան հատվածի  շրջաններից մեկում  22 շիա ուխտավորի դիակ է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Իրաքի անանուն բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ  նրանց բոլորին էլ գնդակահարել են։

Գործակալության զրուցակիցների  խոսքերով՝ ուխտավորները Իրաքի հարավում գտնվող շիաական Քերբելա սրբավայրից ուղևորվում էին Սիրիա։

Ենթադրվում է, որ անհայտ  անձինք նրանց դուրս են բերել ավտոբուսից և մեկը մյուսի ետևից գնդակահարել։

Սպանվածների  դիակները  հայտնաբերվել են Բաղդադն ու Հորդանանը կապող գլխավոր ճանապարհի հատվածում։

Բոլոր զոհերը տղամարդիկ են։

Այս խորագրի վերջին նյութերը