Մեկնաբանություն

11.10.2022 15:30


Ինչու է լռում «Հավայի Աղբյուրը»

Ինչու է լռում «Հավայի Աղբյուրը»

Նիկոլ Փաշինյանը, Պրահայում Ալիևին ու Էրդողանին հանդիպելուց առաջ, «Հայկական Թուրքական ժամանակ» ընտանեկան թերթոնում բաներ էր գրում։ Նա թաքնվել էր «Հավաստի Հավայի Աղբյուրի» ծածկանվան տակ ու պատմում էր, թե ինչ են ուզում Հայաստանից Ադրբեջանը, Ռուսաստանը։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց առաջ Նիկոլը փորձում էր մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Նրա հակառուսական քարոզն ու գործողությունները շատ կոնկրետ նպատակ էին հետապնդում․ դավաճանությունից առաջ նշանակել մեղավորներ։

Դատելով Նիկոլի գործողություններից՝ նա համաձայնության է եկել իր դրսի տերերի հետ։ Այդ համաձայնության գլխավոր խնդիրն Արցախից ու Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելն է։ Համաձայնության գինը լինելու են Արցախն ու Հայաստանը, բայց դա Նիկոլին ու իր տերերին չի հետաքրքրում։

Արևմուտքը հայերի հետ խնդիր չունի, բայց ունի Մոսկվաայի հետ։ Ու որպեսզի վնաս տա ռուսներին, ձգտում է նրանց հեռացնել Հարավային Կովկասից։ Իսկ դա նշանակում է, որ ռուսական գործոնը մեր տարածաշրջանում փոխարինվելու է թուրքականով՝ այդտեղից բխող հետևանքներով։ Նիկոլը շատ լավ գիտի այս մասին, բայց ինքն իր կաշին է ուզում փրկել։ Նա համաձայնել է Հայաստանի ու Արցախի գնով փախչելու տեղ ունենալու ծրագրին։ Արևմուտքը նրան այդ տեղը տվել է։ Ահա՛ նիկոլական գործարքի բուն էությունը։

Ուշագրավն այն է, որ Նիկոլն իր թերթոնով խոստացել էր, որ գրելու է նաև այն մասին, թե ինչ է Հայաստանից ուզում Արևմուտքը, բայց մինչև այս պահը չի հրապարակել դա։ Դրա կարիքն իրականում չկա, քանզի երեկ արդեն տարածվել է այն տեքստը, որտեղ երևում է, թե ինչ է ուզում Արևմուտքը։ Արևմուտքն ուզում է Ղարաբաղի թեման փակել, ռուս խաղաղապահներին այնտեղից հեռացնել, հետո անցնել Հայաստանին։

Նիկոլն այլևս կարիք չունի արևմտյան ծրագրերը հրապարակելու, քանզի իր փոխարեն դա անում են ուրիշները։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Դա նշանակում է, որ, Նիկոլը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս ու բավարարել թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները։

Չավուշօղլուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորումը կախված է Բաքվի բավարարվածության մակարդակից, այսինքն՝ դրանք զուգահեռ գործընթացներ են, ու մինչև Ադրբեջանը չուզենա, Թուրքիան ոչ մի քայլ չի անի Հայաստանի ուղղությամբ։ Հայաստանն էլ պետք է զիջի այնքան, ինչքան Ալիևն է ցանկանում, որպեսզի Թուրքիան սահմանը բացի ու «Սերգո ջանը» վերջապես լավ ապրի․․․

Սրանից ավելի հրապարակելու կարիք «Հավաստի Հավայի Աղբյուրը» չունի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը