Քաղաքական

01.11.2022 12:04


Թեհրանում մեկնարկել են Փաշինյանի և Իրանի նախագահի բանակցությունները

Թեհրանում մեկնարկել են Փաշինյանի և Իրանի նախագահի բանակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալության հրապարակումից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են նրանց բանակցությունները:

Թեհրանում Փաշինյանն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով:

Այս խորագրի վերջին նյութերը