Աշխարհ

01.11.2022 18:40


Մենք տիտղոսներ կնվաճենք հաջորդ մրցաշրջանում. Չավի

Մենք տիտղոսներ կնվաճենք հաջորդ մրցաշրջանում. Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իսպանական Լա Լիգայում մրցաշրջանի ընթացքում թիմի գրանցած արդյունքների մասին, ինչպես նաև հույս է հայտնել, որ թիմը արդյունքներ կունենա հաջորդ տարի։

«Մենք ոչ-ոքի խաղացինք «Ռայո Վալեկանոյի» հետ, և ամեն ինչ այնքան էլ լավ չէր, իսկ հետո հաղթեցինք «Ռեալ Սոսյեդադին», և ամեն ինչ ֆանտաստիկ էր: Մենք հիանալի հանդիպումներ անցկացրինք «Վիլյառեալի» և «Ատլետիկի» դեմ, իսկ «Վալենսիայի» դեմ մենք արժանի էինք շատ ավելիին

Մենք Եվրոպայի լիգայում ենք և ճիշտ ուղու վրա ենք։ Տիտղոսները կնվաճվեն 2023 թվականին, պարզապես պետք է սպասել և տեսնել, թե ինչ տարբերակներ ունենք։ Փորձեցինք պայքարել Չեմպիոնների լիգայում, բայց չհաջողվեց։ Անցյալ տարի մենք ցույց չտվեցինք մեր մակարդակը, բայց դա արեցինք հիմա։ Բայց սա ընդամենը մեկ փոքրիկ քայլ է։ Միգուցե ավելի քիչ, քան սպասում էինք, բայց մենք պետք է համբերատար լինենք և շարունակենք աշխատել»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը