Աշխարհ

03.11.2022 09:42


Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի սահմանների մոտ

Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի սահմանների մոտ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժությունները։

ՊՆ-ից հայտնել են, որ դրանք անցկացվում են հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևի գլխավորությամբ։

Զորավարժություններում ներգրավված ռազմաօդային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումները կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը