Աշխարհ

03.11.2022 18:31


Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar-ը կվաճառվի Historics Auctioners աճուրդում (լուսանկար)

Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar-ը կվաճառվի Historics Auctioners աճուրդում (լուսանկար)

Անգլիական Historics Auctioners աճուրդի տունը վաճառքի է հանել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պատկանող Jaguar X-Type Estate ավտոմեքենան, որը նա գնել էր 2009 թվականին։

Աճուրդի կազմակերպիչների հաղորդմամբ՝ ավտոմեքենայի համար մեկնարկային գին չի սահմանվելու։ Աճուրդը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 26-ին։

Բրիտանական Daily Mail թերթի տվյալներով՝ Եղիսաբեթ II-ն այն օգտագործել է մինչև 2022 թվականի գարուն։ Վերջին անգամ թագուհին այն վարել է մարտին իր սիրելի կորգի ցեղատեսակի շներին զբոսանքի տանելու համար։

Jaguar-ը համալրված է երեքլիտրանոց վեցմխոցանի բենզինային շարժիչով։ Մեքենայի վազքը կազմում է 72,5 հազար մղոն (117 հազար կմ), գույնը՝ «զմրուխտե կրակ»: Առկա են կլիմատ-կոնտրոլ համակարգ և էլեկտրակառավարվող պատուհաններ։ Բացի այդ, բեռնախցիկի հատվածում մեքենան ունի հատուկ ծածկույթ, որը պաշտպանում է այն շների պատճառած վնասներից։

A 2009 Jaguar X-Type Estate once owned and driven by Queen Elizabeth II will go under the hammer later this month

The Queen was photographed in the car in March as she was driven to take her corgis for a walk at Frogmore Gardens

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը