Տնտեսական

04.11.2022 08:33


Փաշինյանի աշխատակազմի գույքը թարմացվում է. «Հրապարակ»

Փաշինյանի աշխատակազմի գույքը թարմացվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։

Բացի այս, «Արտեքսիմ» ՍՊ ընկերությունից գնվել է Box Black Dimond անունը կրող ապրանք, 4 հատ, որի 1 միավորի արժեքը 60 հազար դրամ է, իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Box Black Dimond-ը, գնման պայմանագրում նշված չէ։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ընկերությունը խմիչքների խանութ ունի, իսկ Box Black Dimond-ը թանկարժեք խմիչք է»:

Այս խորագրի վերջին նյութերը