Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։
Առաջին հորիզոնականում «Մոբայլ սենթր» ընկերությունն է, որը 3 ամսում պետբյուջե է վճարել է 21 մլրդ 367 մլն դրամ։
Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է (19 մլրդ 758 մլն դրամ), երրորդ տեղում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուն է։ Ընկերությունը նշված ժամանակահատվածում վճարվել է 15 մլրդ 482 մլն դրամ հարկ։
Ցանկի 4-րդ տեղում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 11 մլրդ 534 մլն դրամ, իսկ 5-րդ տեղում` «Սոֆթ կոնստրակտը»`8 մլրդ 40 մլն դրամով։
Նրանց հաջորդում են «Իմվբամ» (6 մլրդ 841 մլն դրամ), «Դիջիթեյն» (6 մլրդ 744 մլն), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (6 մլդ 361 մլն), «Սիթի» (6 մլրդ 180 մլն դրամ) և «Թեղուտ» ընկերությունները (6 մլրդ 102 մլն դրամ)։
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: