Աշխարհ

05.11.2022 11:58


Կոստրոմայի սրճարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 250 մարդ, կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ, լուսանկար)

Կոստրոմայի սրճարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 250 մարդ, կան զոհեր ու տուժածներ (տեսանյութ, լուսանկար)

ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» սրճարանում խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանվել է շուրջ 250 մարդ, կան զոհեր ու տուժածներ։

«Ժամը 02.37-ին հաղորդում է ստացվել Կոստրոմայի Նիկիցկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում հրդեհի բռնկման մասին։ Շենքից տարհանվել է 250 մարդ»,-ասված է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրդեհը տարածվել է 3500 քմ տարածությունում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Այս պահի դրությամբ կրակը տեղայնացվել ու մարվել է։

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ հրթիռանետ ատրճանակի կիրառումը։ Նշվում է, որ հրդեհի բռնկումից առաջ սրճարանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են։

В Костроме в результате пожара в кафе погибли 15 человек - Информационный  портал «Кубань 24» 5 ноября, 2022

Число погибших при пожаре в кафе в Костроме выросло до восьми человек - РИА  Новости, 05.11.2022

Число погибших при пожаре в кафе в Костроме выросло до 13 человек - РИА  Новости, 05.11.2022

В Костроме при пожаре в кафе погибли 15 человек - видео

В Костроме на пожаре в кафе погибли 15 человек :: Новости :: ТВ Центр

Пожар в ночном клубе «Полигон» в Костроме — 5 ноября 2022 года | 72.ru -  новости Тюмени

15 человек погибли в ночном пожаре в кафе в Костроме

Այս խորագրի վերջին նյութերը