Աշխարհ

07.11.2022 11:21


«Այն սև է». տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Բայդենը բեմի վրա կանգնում ինչ-որ առարկայի վրա և գրեթե ընկնում՝ կորցնելով հավասարակշռությունը (տեսանյութ)

«Այն սև է». տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Բայդենը բեմի վրա կանգնում ինչ-որ առարկայի վրա և գրեթե ընկնում՝ կորցնելով հավասարակշռությունը (տեսանյութ)

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմի վրա Նյու Յորքում կայացած ելույթի ժամանակ, հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը։

Հրապարակված տեսագրությունում երևում է՝ ինչպես է Բայդենն ակտիվ տեղաշարժվում բեմի վրա՝ պատմելով տարեցների համար նախատեսված դեղորայքի գների նվազման մասին, սակայն որոշակի պահի նա կանգնում է ինչ-որ առարկայի վրա և կորցնում հավասարակշռությունը՝ գրեթե ընկնելով։

«Ոտքս դրեցի (ինչ-որ բանի վրա - խմբ․)․․․ Հը՜մ․․․ Այն սև է։ Ինչևէ»,-մեկնաբանել է Բայդենը, որից հետո շարունակել է իր ելույթը։

Բայդենն այս տարի բոլորում է 80-ամյակը և համարվում է ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց նախագահը։ Նա կանոնավոր անհարմար ու զվարճալի իրավիճակներում է հայտնվում, մինչդեռ նրա հակառակորդներն այդ ամենը կապում են նախագահի տարիքի և հնարավոր առողջական խնդիրների հետ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը