Տնտեսական

07.11.2022 13:58


Կիսաաղքատ վիճակով ենք ապրում, սիգ ենք առնում մսի փոխարեն. քաղաքացիները դժգոհում են շարունակական թանկացումներից (տեսանյութ)

Կիսաաղքատ վիճակով ենք ապրում, սիգ ենք առնում մսի փոխարեն. քաղաքացիները դժգոհում են շարունակական թանկացումներից (տեսանյութ)

Վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 9.1% գնաճ է գրանցվել։ Կենտրոնաբական բանկի նախագահ Մարտին Գալստյանի տվյալով՝ Հայաստանում գնաճը հասել է Եվրամիության գոտու երկրների գնաճի մակարդակին 9.9%։ ԿԲ կանխատեսմամբ՝ տարեվերջին այն կհասնի 10%-ի։

Աճում են ոչ միայն պարենային ապրանքների գները, այլև՝ տարբեր ծառայությունների ևս։ Մասնավորապես, սնունդը թանկացել է 12.5%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 8.3%-ով, կենցաղային ապրանքները՝ 10.2%-ով և այլն։

Aysor.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիները դժգոհում են թանկացումների հետևանքով տիրող իրավիճակից, նրանք ստիպված են լինում խնայողություններ անել կենսական անհրաժեշտության պարագաների, սննդի, դեղորայքի վրա։

Քաղաքացիների խոսքով, իրենք ամիսներ շարունակ չեն կարողանում ձեռք բերել սննդակարգի հիմնական բաղադրիչ հանդիսացող միսը, որի այլընտրանքային տարբերակները նույնպես մնում են անհասանելի՝ թանկ լինելու պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը