Քաղաքական

14.11.2022 12:56


Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

«Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-գրել է Միրզոյանը՝ գրառման մեջ նշելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին:

Այս խորագրի վերջին նյութերը