Աշխարհ

14.11.2022 14:32


«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերը (տեսանյութ)

«Չենք հավատում մեր աչքերին». Զախարովան հերքում է Լավրովին հոսպիտալացնելու լուրերը (տեսանյութ)

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին հոսպիտալացնելու լուրերը։ Նա գրառում է արել Telegram–յան ալիքում։

«Սերգեյ Վիկտորովիչի հետ Ինդոնեզիայում կարդում ենք լրահոսը և չենք հավատում մեր աչքերին. Պարզվում է նա հոսպիտալացվել է։ Սա ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է»,-գրել է Զախարովան։

Նա Լավրովի մասնակցությամբ տեսագրություն է հրապարակել, որում նախարարն անձամբ է հերքում իր մասին տեղեկությունները։

«Սա մի խաղ է, որը նոր չէ քաղաքականության մեջ։ Արևմտյան լրագրողներին (մաղթում եմ) լինել ավելի ազնիվ, քան կան»,-ասում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նշում է, որ հյուրանոցային համարում պատրաստվում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի համատեղ կոմյունիկեին։

«Դե, բնականաբար, վաղը մի քանի ելույթ կլինի, մենք կընդունենք ամփոփիչ հռչակագիրը։ Հենց նոր զանգահարեց Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարը, որը ղեկավարում է նախարարական գործընթացը։ Հիմա բանակցություններն ավարտվում են, մեր փորձագետներն այնտեղ են, բայց նախարարը հեռախոսով վերահսկում է իրադրությունը»,-ասում է նա։

Նշենք, որ Լավրովը նոյեմբերի 13-ին մեկնել է Ինդոնեզիայի Բալի կղզի՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին: Ռուսական դիվանագիտության ղեկավարին դիմավորել են դիմավորել են ազգային պարերով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ–ն, ռուսական պատվիրակությունը պատրաստվում է G20–ին մի շարք հստակ առաջարկներ ներկայացնել, որոնք վերաբերում են պարենի և էներգետիկ ռեսուրսների մատակարարմանը, այդ թվում` Թուրքիայի հետ գազային համագործակցության ընդլայնմանը, հացահատիկի և պարարտանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարումների կազմակերպմանը:

Գագաթնաժողովի շրջանակում Լավրովը նախատեսում է մի քանի երկկողմ հանդիպում ունենալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը