Աշխարհ

17.11.2022 13:11


Միշուստինն Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

Միշուստինն Ադրբեջանում կհանդիպի Ալիևի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կժամանի Ադրբեջան, որտեղ կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել են ՌԴ կառավարությունից:

«Կառավարության ղեկավարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ, ինչպես նաև կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XI համաժողովի աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը