Քաղաքական

23.11.2022 07:04


Բելառուսական պատվիրակությունը ռազմական ինքնաթիռով է ժամանել Երևան (լուսանկար)

Բելառուսական պատվիրակությունը ռազմական ինքնաթիռով է ժամանել Երևան (լուսանկար)
Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել, որտեղ էլ նոյեմբերի 23–ին կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, հայտնում է Sputnik Բելառուսը։

Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Երևան է ժամանել Իլ-76ՄԴ ռազմական ինքնաթիռով։

«Մենք պետք է վերցնենք, ընդլայնենք այն դրականը, որ ստեղծվել է և հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք մյուս երկրին»,–հայտարարել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը։

Ինչպես հայտնում է «Բելտա»-ն, օդանավն օգտագործվել է այս տարվա հունվարին Բելառուսի խաղաղապահ զորախումբը Ղազախստան տեղափոխելու համար։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը