Աշխարհ

23.11.2022 09:23


Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. ավելի քան 30 մարդ է տուժել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել. ավելի քան 30 մարդ է տուժել

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլի մոտ գտնվող Մարմարա ծովում, երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի, որից 32-ը վիրավորվել են Դուզջե նահանգում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ավելի վաղ հայտնել էր 22 տուժածի մասին։ Նրանցից մեկի վիճակը ծանր է՝ մեծ բարձրությունից ցած նետվելու պատճառով։

6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 04:08-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 10,6 կմ խորության վրա։

Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ Դուզջեի բազմաթիվ տներում ճաքեր են առաջացել, կան մասնակի ավերածություններ։

Աղբյուրը` Panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը