Աշխարհ

24.11.2022 17:37


Անհնարին ոչինչ չկա․ Ռոնալդուն գրառում է արել ԱԱ 2022-ում սպասվող առաջին հանդիպումից առաջ

Անհնարին ոչինչ չկա․ Ռոնալդուն գրառում է արել ԱԱ 2022-ում սպասվող առաջին հանդիպումից առաջ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել ԱԱ 2022-ում սպասվող առաջին հանդիպման մասին։

«Շուտով մենք կսկսենք խաղալ ամենակարևոր մրցաշարում։ Ես ուզում եմ, որ այս ճանապարհը մեզ համար հաջող լինի, և մենք փառաբանենք մեր երկիրը։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուները հպարտանան մեզնով և երջանիկ լինեն։ Անհնարին ոչինչ չկա։ Առաջ Պորտուգալիա»-գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում։

Պորտուգալիայի հավաքականն իր ելույթը կսկսի ԱԱ 2022-ում այսօր՝ մրցելով Գանայի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19.00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը