Աշխարհ

26.11.2022 10:53


ԱԱ-2022․ նոյեմբերի 26-ի խաղացանկը

ԱԱ-2022․ նոյեմբերի 26-ի խաղացանկը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում 4 հանդիպում կկայանա։

Թունիս-Ավստրալիա՝ ժամը 14։00

Խաղային օրը կմեկնարկի D խմբում ընդգրկված այս թիմերի խաղով։ Այն կկայանա «Էլ-Ջանուբ» մարզադաշտում։

Լեհաստան-Սաուդյան Արաբիա՝ 17։00

Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած փայլուն հաղթանակից հետո սաուդցիները երկրորդ տուրում կմրցեն Լեհաստանի հետ։ Այս հանդիպումը կկայանա «Էդուքեյշն Սիթի» մարզադաշտում։

Ֆրանսիա-Դանիա՝ 20։00

Աշխարհի գործող չեմպիոններն այսօր կմրցեն Դանիայի՝ Եվրո-2020-ի կիսաեզրափակչի մասնակցի հետ։ Այդ խաղը կկայանա «Սթեդիում 974» մարզադաշտում։

Արգենտինա-Մեքսիկա՝ 23։00

Խաղային օրը կեզրափակվի C խմբում ընդգրկված այս թիմերի խաղով։ Այն կկայանա «Լուսայլ Այկոնիկ» մարզադաշտում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը