Լրահոս

20.09.2011 15:04


Խոշոր պայթյուն Անկարայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները, մահացել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ տասը։ Ականատեսները հայտնում են մեծ ավերածությունների մասին։

Տեղական հեռուստաընկերությունը հայտնում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել միկրոավտոբուսի մեջ՝ պետական հիմնարկներ ներառող շենքերի  մոտակայքում։

Ոստիկանությունը պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի տվել։

Այս խորագրի վերջին նյութերը