Քաղաքական

30.11.2022 09:51


Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. կիրառվել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 23:10-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից` նշելով, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 30-ի ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Այս խորագրի վերջին նյութերը