Աշխարհ

04.12.2022 08:05


Մեսսին գոլ է խփել իր կարիերայի 1000-րդ խաղում (տեսանյութ)

Մեսսին գոլ է խփել իր կարիերայի 1000-րդ խաղում (տեսանյութ)

Լիոնել Մեսսին դեկտեմբերի 3-ին անցկացրել է իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ ավագի թևկապով 35-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականին դուրս բերեց ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Ավստրալիայի դեմ խաղին։

Հանդիպման հաշիվը բացել է հենց Մեսսին, ում համար սա նաև առաջին գոլն է ԱԱ-ների փլեյ-օֆֆ փուլում։ Նա նաև հավասարվեց այս առաջնության ռմբարկուներին՝ խփելով իր երրորդ գոլը մրցաշարում։

Մինչ օրս Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում, ՊՍԺ-ի կազմում՝ 53 և Արգենտինայի հավաքականի կազմում ևս 169 հանդիպում։

Տեսանյութն՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը