Քաղաքական

07.12.2022 15:09


Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու համար. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու համար. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ քաղաքական գործիչների զրույցը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի Դաշնության տարածքում, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ալիևի և Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանում կայանա մինչև տարեվերջ։

Նա նաև նշել է, որ եթե այս հանդիպման վերաբերյալ որոշակի ըմբռնում ձեռք բերվի, ապա այդ մասին կհաղորդվի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը