Լրահոս

22.09.2011 16:12


Բ. Ասատրյան. «Մենք ունենք կառավարություն, որը հոգնած մարմնի տպավորություն է թողնում»

Բ. Ասատրյան. «Մենք ունենք կառավարություն, որը հոգնած մարմնի տպավորություն է թողնում»

Այն իրողությունը, որի հետ մենք գործ ունենք, շատ–շատ հեռու է այն պատկերացումներից ու ձգտումներից, որոնք դրված էին անկախության գաղափարում,–այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

–Եթե այսօր խոսում ենք մեր երկրի մասին, բացասականը գերիշխող է,–նկատել է բանախոսը։

Ըստ նրա՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ մի 5–10 հոգի  գերիշխող դիրք ունեն, անհատներ կան, որոնք որոշում են՝ ինչ–որ անձինք ինչ–որ բանով զբաղվե՞ն, թե՞ ոչ։

–Սոցիալական առումով մեր երկիրը նախկին Խորհրդային Միության պետություններից ամենաբևեռացվածն է։ Ճգնաժամից հետո բևեռացվածության մակարդակն օրեցօր աճում է։ Աղքատության շեմից ցածր վիճակում գտնվող մարդկանց թիվն անցել է 30%–ից,–ասել է ԿԲ նախկին նախագահը։

Նրա տպավորությամբ՝ իշխանությունները չեն ուզում աշխատել.

–Մենք ունենք կառավարություն, որը հոգնած մարմնի տպավորություն է թողնում։ Այս տարի ես չեմ հիշում կառավարության կողմից կազմակերպված որևէ լուրջ նախաձեռնություն տնտեսական, սոցիալական ոլորտներում։

–Ասել, որ մենք հասել ենք բացարձակ հաջողությունների, ես դրան կոմնակից չեմ, մենք ավելին կարող էինք անել։ Ասել, որ մենք շատ քիչ բան ենք արել, սրա հետ էլ համամիտ չեմ,–Ասատրյանին հակադարձել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

Բերելով մի շարք տվյալներ՝ նա ասել է, որ 2011թ. առաջին 6 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն աճել են 32%–ով, ներկրմանը՝ 4,3%–ով, 7%–ով աճել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը