Քաղաքական

15.05.2024 14:39


Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել

Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել

Երևանի Ազատության հրապարակին հարող որոշ սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։ Մասնավորապես՝ սրճարան է այցելել ոստիկանության ներկայացուցիչն ու ասել, թե Օպերայի տարածքում տեղի է ունենալու միջոցառում, որին սրճարանների աշխատանքը կխոչընդոտի։

«Մեր զրուցակիցը նշեց, որ սա աննախադեպ երևույթ է՝ ոչ մի պաշտոնական այցի ժամանակ սրաճարանների գործունեությունը չի արգելվել, ավելին՝ նման պահանջ չի եղել անգամ ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակներում, որպիսիք եղել է 2008 թվականին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը մայիսի 14-ի երեկոյան հայտարարեց Օպերայի մոտ ակցիա հրավիրելու մասին՝ ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի։

Իշխանությունները, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը որոշել են ապահովել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ու սահմանափակել փոքր կենտրոնում մարդկանց տեղաշարժը։

Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյոք իշխանությունները փոխհատուցելու են բիզնեսին պատճառված վնասի համար, թե պահանջելու են վճարել վարձակալության գումարը՝ չաշխատելու համար»,-գրում է աղբյուրը։

Այս խորագրի վերջին նյութերը