Լրահոս

15.05.2024 11:58


Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան

Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 13-ին օրը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդված 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որպես տուժող հարցաքննված Ա․ Գ․-ն հայտնել է, որ մայիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում իր ծանոթ Կ․ Հ․-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում և օգտվելով իր բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, իր կամքին հակառակ մուտք է գործել իր բնակարան։

Ըստ տուժողի ցուցմունքի՝ հաջորդ օրը՝ մայիսի 6-ին, ժամը 10։00-ի սահմաններում, Կ․Հ-ն կրկին այցելել է իր տուն՝ իր ուղղությամբ պահելով դանակ և նռնականման իր, ապա իրեն պայթեցնելու սպառնալիքով ստիպել է մերկանալ և պառկել հյուրասենյակի բազմոցին, ինչից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Դեպքի առթիվ մայիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվ. 2-րդ մասի 9-րդ կետով և 207-րդ հոդվ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը