Լրահոս

22.09.2011 16:57


Լու՛րջ վերաբերվեք տեխնոքաղաքին

Լու՛րջ վերաբերվեք տեխնոքաղաքին

Այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Գուրգեն Պարոնյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ քաղաքի տեխնոպարկի կառուցման աշխատանքները շարունակվում են, իսկ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի օգոստոսի 17-ի որոշմամբ հայտարարվել է նոր բիզնես գաղափարների մրցույթ: Թերահավատ գյումրեցիներին ու լրագրողներին Գուգեն Պարոնյանը տեղեկացրել է, որ տեխնոպարկի շենքի շինարարկան և ինքնաթիռների նախագծման աշխատանքները շուտով կմեկնարկեն: Նա նաև հորդորել է լուրջ վերաբերվել տեխնոպարկին և ճիշտ ներկայացնել, թե իրենք ինչ են ուզում անել։

–Արդեն ինտենսիվ սկսելու ենք իքնաթիռաշինության, այսինքն՝ արեք ինքնաթիռաշինություն չասենք, էլի, մենք ընդամենը ինքնաթիռաշինարարների համար հաշվարկային ծառայություններ ենք մատուցում: Թե չէ, մեկ-մեկ ասում ենք ինքնաթիռաշինություն, էլի կսկսեն: Թերթերից մեկում գրել էին, որ Գյումրու տեխնոպարկի «չխկլիկը» գցել ա, իսկ «Էյրբաս»–ը «թքել ա փետին»: Մենք ընդամնեը շատ համեստ պրոցես ենք կազմակերպում, համեստ, բայց բարդ գործընթաց է, դրա համար է երկար ժամանակ պահանջում,-ասել է Գուրգեն Պարոնյանը:

«Տեխնոպարկի» տնօրենը նաև տեղեկացրել է, որ այս տարի ՀՀ-ի պետական բյուջեից Գյումրու տեխնոպարկին հատկացվել է 176 մլն դրամ, և վստահեցրել է, որ իրենց գաղափարները ֆանտաստիկա չեն, և պետք է համբերություն ունենալ արդյունք տեսնելու համար: Նշենք, որ գյումրեցիները մոտ 3 տարի համբերատար ու անտաբեր սպասում են  Գյումրու վերափոխմանը տեխնոքաղաքի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը