Քաղաքական

13.12.2022 07:53


Շարունակում է փակ մնալ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը

Շարունակում է փակ մնալ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը
Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը։

«13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը