Լրահոս

23.09.2011 17:01


ՀՖՖ նախագահ. «Այս հավաքականը մտնում է խաղադաշտ միայն հաղթելու համար»

ՀՖՖ նախագահ. «Այս հավաքականը մտնում է խաղադաշտ միայն հաղթելու համար»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի երազանքն է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տեսնել «Եվրո-2012»-ում: Նա նաև ավելացրել է, որ հավաքականի հաջողությունը պայմանավորված է տարիների աշխատանքով, երբ հայտնաբերել են նոր երիտասարդների, փոխել մարզումային մեթոդները, հավաքական ընդգրկել արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների:

–Այս հավաքականն այն հավաքականն է, որ մտնում է խաղադաշտ միայն հաղթելու համար։ Նրանք այն տղաներն են, որ մի րոպե գլուխ չեն պահում։ Մտնում են դաշտ, անում իրենց ուժերի մաքսիմում չափով,–ասել է Ռ. Հայրապետյանը։

ՀՖՖ նախագահը տեղեկացրել է, որ Մակեդոնիա–Հայաստան հանդիպման 2000 տոմս դեռ վաճառված չէ։ Իսկ վերավաճառման դեմ պայքարել ինքը չի կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը