Աշխարհ

22.12.2022 16:39


Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա (տեսանյութ)

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի. Զախարովա (տեսանյութ)

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

«Մոսկվան արդեն հնչեցրել է իր դիրքորոշումը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

Անհրաժեշտ է նաեւ կարգավորել տարածաշրջանի հանքավայրերի շահագործման հարցում տարաձայնությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու խաղաղապահներն աշխատում են իրավիճակի լուծման ուղղությամբ, նրանց շնորհիվ վերականգնվել է գազամատակարարումը և հումանիտար նշանակության մեքենաների շարժը։

Ակնկալում ենք իրավիճակի հանգուցալուծում մոտ ժամանակներս»,-հայտարարել Է Զախարովան։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը