Քաղաքական

25.12.2022 16:55


Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ԱՊՀ գագաթաժողովին, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ԱՊՀ գագաթաժողովին, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ․ Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, նրանց ներկայությունը սպասվում է։ Սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,-ասել է Պեսկովը։

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը կանցկացվի դեկտեմբերի 26-27-ին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը