Քաղաքական

26.12.2022 14:07


Պուտինն առանձին կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Պուտինն առանձին կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսված չէ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինի, բայց երկկողմ շփումները, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,-ընդգծել է նա:

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը