Քաղաքական

27.12.2022 15:38


Հաջողվել է խոսել երեքով. Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Հաջողվել է խոսել երեքով. Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը.

«Բոլորովին վերջերս մենք անցկացրել ենք միջկառավարական հանձնաժողովի նիստ, և գործընկերներն արձանագրել են, որ մենք տնտեսության ոլորտում իրավիճակի շատ դրական զարգացում ունենք. Այս տարվա 10 ամիսներին առևտրաշրջանառությունն ավելացել է 73 տոկոսով: Սա լավ արդյունք է: Բայց մենք ձեզ հետ դեռ երեկ էինք սկսել, և հաջողվեց երեքով խոսել: Իհարկե, գլխավոր հարցը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, ամեն ինչ, ինչը կապված է Ղարաբաղի հետ: Այնպես որ, ինչպես պայմանավորվել էինք, բոլոր այս հարցերը մանրամասն կքննարկենք»,-ասել է Պուտինը:

Այս խորագրի վերջին նյութերը