Աշխարհ

02.01.2023 09:32


Իտալիայում Ամանորի գիշերը հրավառությունները 50 անչափահասի կյանք են խլել

Իտալիայում Ամանորի գիշերը հրավառությունները 50 անչափահասի կյանք են խլել

Իտալիայում Ամանորի գիշերը պիրոտեխնիկական պայթյունի հետեւանքով տուժել է մոտ 180 մարդ։ Նման տվյալներ է տարածել կիրակի օրը հանրապետության ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ 48 տուժած հոսպիտալացվել է, որոնցից 11-ի վիճակը գնահատվում է ծանր։ Ամենալուրջ միջադեպերը գրանցվել են Նեապոլում և Միլանում։ Հռոմում այրվել է 59 մեքենա, գրում է La Repubblica-ն։

Զոհերի թվում՝ 50 անչափահաս։ Իտալիայի հարավում գտնվող Տարանտոյում ստիպված են եղել անդամահատել 10-ամյա երեխայի ձեռքը պայթյունից ստացած վնասվածքների պատճառով։

Իտալիայի մի շարք քաղաքներում իշխանությունները արգելել են ամանորյա հրավառությունը՝ միջադեպերից խուսափելու և կենդանիներին ու թռչուններին պաշտպանելու համար, սակայն տեղի բնակիչներից շատերը չեն կատարել արգելքները։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը