Աշխարհ

03.01.2023 11:19


Ռոնալդուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ»

Ռոնալդուն կարող է վարձավճարով տեղափոխվել «Նյուքասլ»

Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասր» ակումբի հետ, կարող է վարձավճարով տեղափոխվել անգլիական «Նյուքասլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Marca-ն: Ըստ պարբերականի՝ Ռոնալդուն կարող է տեղափոխվել անգլիական ակումբ, եթե թիմն այս մրցաշրջանի արդյունքներով կարողանա Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել:

Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ տեղափոխվեց 2022 թվականի ավարտին: Ֆուտբոլիստը կնքել է 2,5 տարվա պայմանագիր: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին:

Այս խորագրի վերջին նյութերը