Աշխարհ

09.01.2023 18:20


Twitter-ում նոր գործառույթներ կհայտնվեն

Twitter-ում նոր գործառույթներ կհայտնվեն

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Twitter-ում տեքստի ֆորմատավորման գործառույթներ կհայտնվեն։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր անձնական միկրոբլոգում։

«Այս եռամսյակում մենք կավելացնենք պարզ ֆորմատավորման գործառույթներ, ինչպիսիք են հաստ տառատեսակը, ընդգծված տեքստը և տառաչափի փոփոխությունը»,-գրել է նա:

Նման որոշումը Մասկը բացատրել է նրանով, որ հարկավոր է օգտատերերին Twitter-ում ամբողջական տեքստեր հրապարակելու հնարավորություն տալ, որպեսզի նրանք ստիպված չլինեն այլ կայքերից օգտվել։ Միևնույն ժամանակ գործարարն ընդգծել է, որ սոցցանցը կշարունակի խորհուրդ տալ հակիրճ գրառումներ անել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը