Քաղաքական

10.01.2023 14:23


Պեսկովն անդրադարձել է ՀԱՊԿ զորավարժություններից Հայաստանի հրաժարվելու մասին հարցին

Պեսկովն անդրադարձել է ՀԱՊԿ զորավարժություններից Հայաստանի հրաժարվելու մասին հարցին

ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա բավական նոր հայտարարություն է ՀՀ վարչապետի կողմից։ Կարծում եմ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է։ Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Զորավարժություններն անցակացնելուց հրաժարվելու մասին ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը