Քաղաքական

13.01.2023 14:45


Ո՞ւմ կարող ես համոզել գա քեզ պաշտպանի, երբ ինքդ պաշտպանում ես հակառակորդի դիրքորոշումները․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Ո՞ւմ կարող ես համոզել գա քեզ պաշտպանի, երբ ինքդ պաշտպանում ես հակառակորդի դիրքորոշումները․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

«Ինչպես ասում են դիմակները վայր են ընկել պարոնայք, որովհետև թաքցնել իրողությունը , որ գոյություն ունի, անհնար է․ իրողությունը, որ ամեն օր աշխատելու է մեր դեմ, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի անվտանգության, հետևյալն է․ առաջին անգամը լինելով մեր նորանկախ պատմության մեջ արձանագրել ենք Արցախի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշումների խզում։ Ստեփանակերտն ու Երևանը տարբեր նպատակներ են դրել։ Սա ակնհայտ է, և ակնհայտ է, որ այդ խզման պատճառով Հայկական աշխարհը բաժանվել է 2 մասի․ մի մասը պայքարում է Արցախի հետ միասին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հետապնդման համար, մյուս մասն այդ պայքարից հրաժարվել է»,-այս մասին ԱԺ արտաքին հաաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը նիստ է հրավիրել ՝ «Հայաստան» խմբակցության առաջարկած հարցի օրակարգով, որով խմբակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունել ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ:

«Արցախը հստակ ասել է , որ չի ապրելու Ադրբեջանի կազմում․ եթե իչն-որ մեկն այստեղ պատրանքներ ունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում կարող է գոյատևել , Արցախն արդեն հայտնե է իր տեսակետը»,-ասաց Արմեն Ռուստամ յանը՝ նշելով, որ վերջին շրջանում Բաքվից և Երևանից հնչող հայտարարություններից տապավորություն է , որը գնալով ամրապնդվում է , որ մենք, ըստ էության, պաշտպանում ենք Ադրբեջանի մոտեցումները։

«Մենք մեր ունեցած բոլոր անվտանգային գործընկերներին ասում ենք՝ դուք մեղավոր եք , մենք չենք կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը մերը չի երաշխավորում, չենք անում զորավարժություններ, որովհետև դա կարող է սպառնալիք լինել Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանն ասում է զենք մի գնեք, անիմաստ գործով մի զբաղվեք, քանի որ ձեր անվտանգության երաշխավորը ես եմ, և փաստորեն հայտնվել ենք մի վիճակի մեջ, որ մեր անվտանգության երաշխավորը դարձել է Ադրբեջանը։ Այս վիճակից պետք է դուրս բերել ժողովրդին, Ադրբեջանը գալիս է մինչև Երևան, պետք է կանգնեցնել այս պրոցեսը։ Խզումը պետք է վերացվի, նույն պայքարի մեջ է հայ ժողովուրդը 30 տարի է եղել , այդ պայքարի տրամաբանութունը պետք է պահպանվի։ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը եռամիասնաբար պետք է պայքարեն՝ Արցախի ժողովրդի կամքն իրականացնելու համար»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով․ «Ո՞ւմ կարող ես համոզել գա քեզ պաշտպանի, երբ ինքդ պաշտպանում ես հակառակորդի դիրքորոշումները»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը