Քաղաքական

13.01.2023 14:52


Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունքում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում Փաշինյան-Ալիև համաձայնության արդյունքում․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Լաչինի միջանցքը փակվեց Պրահայում Փաշինյանի ու Ալիևի համաձայնությունից հետո։ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, ինչն էլ հնարավորություն է տվել Ադրբեջանին խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և դիմել հանցավոր քայլերի։

Արցախի ապաշրջափակումը ոչ թե տեխնիկական, իրավական, այլ քաղաքական հարթության հարց է։

Լաչինի միջանցքի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ ևս մեկ անգամ հաստատվեցին այս թեզերը։

Մեկ բան ևս՝ Լաչինի միջանցքը փակ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների գրեթե 100-տոկոսանոց նույնական, Հայաստանի ու Արցախի իշխանությունների սկզբունքորեն միմյանց հակասող դիրքորոշումների պայմաններում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը