Աշխարհ

16.01.2023 13:19


Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական օդատիեզերական ուժերի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական օդատիեզերական ուժերի զորավարժությունները

Բելառուսում այսօր սկսվել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Այսօր մեկնարկել Է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների համատեղ մարտավարական թռիչքային զորավարժությունը. այդ ստորաբաժանումները մտնում են զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչի կազմի մեջ:

Ռուսաստանյան կողմից միջոցառմանը մասնակցում Է օդատիեզերական ուժերի զինվորական կազմավորումը»,-ասված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքների պլանը ենթադրում է մարտավարական դեսանտի իջեցման վարժանքներ։

«Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ օդային հետախուզություն, պետական ​​սահմանի երկայնքով օդային տարածքի համատեղ պարեկություն, զորքերի խմբավորումների ավիացիոն աջակցություն, մարտավարական օդային դեսանտի իջեցում, բեռների առաքում և վիրավորների տարհանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 1-ը:

Այս խորագրի վերջին նյութերը