Քաղաքական

19.01.2023 09:26


Հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, 3 զինծառայողի վիճակը ծանր է. ՊՆ (լուսանկար)

Հրդեհի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, 3 զինծառայողի վիճակը ծանր է. ՊՆ (լուսանկար)

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։
***
Պարզվում է` կացարանում տեղադրված է եղել փայտի վառարան, որը գտնվել է կացարանի մուտքի մոտ։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ ներսում քնած է եղել անձնակազմը․ գրում է Sputnik Արմենիան։

Քանի որ կրակը շատ ուժեղ է եղել, քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուսները փորձել են դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, նրանց չի հաջողվել դա անել։ Այդ ընթացքում վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն համածառակայիցներին, բայց նրանք էլ են հրդեհի զոհ դարձել։

Կացարանի պատուհանով, որը պատված է եղել ճաղավանդակներով, մի քանի զինծառայող փորձել են դուրս գալ։ Ըստ երևույթին` դրանք հենց վիրավոր զինծառայողներն են եղել։

Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։

Զոհվածներից մեկի ծնողը, որը դեպքի վայր էր եկել որդու մասին լուրի հետևից, տեղում իմացավ, որ տղան մահացել է։

1

2

3

Lուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Այս խորագրի վերջին նյութերը