Լրահոս

20.01.2023 15:04


Գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով. Արցախի օպերատիվ շտաբ

Գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով. Արցախի օպերատիվ շտաբ

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը:

«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարարվող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար:

Բնակչությանը հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները»,-նշված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը