Լրահոս

27.09.2011 15:19


Լևոն Զուրաբյանը.«ՀԱԿ–ը պետք է նման ծրագիր ունենար, որ գողանար»

Լևոն Զուրաբյանը.«ՀԱԿ–ը պետք է նման ծրագիր ունենար, որ գողանար»

Մամուլում տեղեկություններ կային, որ ոմն Մանե Հակոբյանը դիմել է ՀՀ վարչապետին, որ ՀԱԿ–ը գրագողությամբ է զբաղված, և իր Գիտության  և բարձրագույն կրթության մասին ծրագիրը գողացել է։ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը անդրադառնալով սրան՝ լրագրողներին ասել է, թե ՀԱԿ–ը նման ծրագիր չունի, որ ինչ որ մեկից գողանա։

–Մեն ունենք առողջապահական ծրագիր, հարյուր քայլը, բայց բարձրագույն կրթության մասին չունենք ծրագիր,–հայտարարել է նա։

Հարցին, թե իսկ ի՞նչ կրթական ծրագրի մասին էր խոսում ՀԱԿ ներկայացուցիչը ասուլիսին, երբ ասում էր, թե մի քանի օրից կհրապարակվի՝ Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե երբ որ այդ ծրագիրը կհրապարակվի՝ այն ժամանակ էլ կխոսեն դրա մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը