Քաղաքական

19.11.2010 14:16


«Օրինաց երկիրը» շնիկ կուսակցությո՞ւն է

«Օրինաց երկիրը» շնիկ կուսակցությո՞ւն է

Այսօր «Հայացք» մամուլի ակումբ հրավիրված քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Լևոն Շիրինյանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում 2008թ. հետո մարած «Օրինաց երկիր» կուսակցությունը վերակենդանացնել, և կհաջողվի՞ դա նրանց, թե՞ ոչ, նշել են հետևյալը.

-Կարծում եմ, որ «Օրինաց երկիրը» 2-րդ անգամ հնարավոր չէ՝ վերակենդանանա, որովհետև 2-րդ անգամ նույն գետը մտնել ուղղակի հնարավոր չէ,-պատասխանել է Ե. Բոզոյանը՝ ավելացնելով,- ՕԵԿ-ը 2008թ., ըստ էության, դավաճանեց ոչ քե քաղաքականապես, այլ դավաճանեց այն բոլոր սոցիալական շերտերին, որոնց բազմաթիվ խոստումներ էր տվել։ Ես մի քանի օրինակ բերեմ։ Մինչև 2008թ. նախագահական ընտրությունները ՕԵԿ-ը խոստանում էր՝ պարզեցված հարկի շեմը 50 մլն-ից բարձրացնել մինչև 100 մլն դրամ և խրախուսել փոքր և միջին բիզնեսը։ Ի՛նչ կատարվեց նախագահական ընտրություններից հետո՝ դուք տեսաք։ 2008թ. հետո պարզեցված հարկը, կարելի է ասել, գրեթե վերացավ, և ՕԵԿ-ը մտավ կոալիցիա ու ծպտուն չհանեց դրա մասին։ Այսօր ինչպե՞ս կարելի է այդ կուսակցության վերակենդանանալու մասին խոսել, որ այդ կուսակցությունը, ըստ էության, դավաճանել է գրեթե բոլորին, բոլոր իր խոսքերին, բոլոր իր սկզբունքներին։

Լ. Շիրինյանն էլ նշել է, որ իշխանության գնալու գործընթացի տեխնոլոգիական մասերից մեկն էլ այն է, որ եթե կա մի գլխավոր կուսակցություն, մի հարյուր հատ էլ շնիկ կուսակցություններ պետք է լինեն։ Իսկ քանի որ այսօր իշխանությունը հայ ժողովրդին չի կարող ասել՝ երկիրը դարձրել եմ բարգավաճ, հզոր և այլն, ապա պետք է դիմի այդ տեխնոլոգիական հնարքին։

-Տեխնոլոգիական առումով օգտագործում են այդ ուժերը՝ «Օինաց երկիր», հորինած և այլն։ Հիմա կփորձեն. կլինի՞՝ կլինի, չի՞ լինի, նոր ֆավորիտի կբերեն մեջտեղ։ Շնիկ կուսակցություններ են, 4-5 հոգով, զոնքանչով, հարևանով հավաքվում են։ Սրա ռուսերեն խոսքն էլ կա՝ մատրյոշակներ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը